Ագրամունտը Յագլանդին «իր տեղն» է ցույց տալիս
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պատասխանել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ իրեն ուղղված նամակին,
որում Յագլանդն Ագրամունտին կոչ էր անում անհապաղ ստեղծել հետաքննության մեխանիզմներ՝ ուսումնասիրելու ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիոն պնդումներն ու նրանց կողմից իրականացրած չարաշահումները։
Ագրամունտը պատասխան նամակում գրում է , որ որպես ԵԽԽՎ նախագահ նա հավատարիմ պաշտպանն է կազմակերպության սկզբունքների ու արժեքների , որը ներառում է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության նկատմամբ հարգանք։
«Ես, ինչպես Դուք, մտահոգված եմ վերջերս հրապարակված կոռուպցիայի մեղադրանքներով, նաև ընդդեմ Լուկա Վոլոնտեի, որը, այնուամենայնիվ, մերժվեց Միլանի առաջին ատյանի դատարանի կողմից 2017թ․-ի հունվարի 27-ին։ Իհարկե, շատ քայլեր պետք է արվեն՝ բարելավելու Վեհաժողովի վարքագծի կանոնագիրքը և Դուք տեղյակ կլինեք այն քայլերի մասին, որ Վեհաժողովը ձեռնարկել է ու ձեռնարկում է այս ուղղությամբ՝ ԵԽ հատուկ հակակառուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի հետ միասին»,-ասվում է նամակում։
Առավել հետաքրքրական է նամակի շարունակությունը, որում Ագրամունտը նշում է, որ «այնուամենայնիվ, որպես ԵԽԽՎ նախագահ, ես վերահաստատում եմ խորհրդարանականների ինքնավարության հարգման ու իշխանությունների տարանջատման սկզբունքի կարևորության մասին մտքում միշտ հիշելը։ Արժեք, որը մենք փորձում ենք ներդնել մեր անդամ երկրներում»։
Այսպիսով, Ագրամունտն ուղիղ ձևով ասում է Թորբյորն Յագլանդին, որ պատգամավորների կոռուպցիայի հետաքննությունն իրեն չի վերաբերում ու նա չունի որևէ իրավունք՝ միջամտելու այս գործընթացին, ով խոստացել էր քայլեր ձեռնարկել, եթե դա չանի Ագրամունտը։
Շարունակելով նամակը՝ Ագրամունտը գրում է, որ Մադրիդում մարտի 9-10-ին Բյուրոյի նիստում վերջնական համաձայնություն չի եղել արտաքին հետաքննության մեխանիզմ հաստատելու համար, սակայն ներկա խորհրդարանականների մեծամասնությունը համաձայնել է սկսել արտացոլումը, թե ինչ ու ինչպես պետք է անել։ Այս նպատակով որոշվել է հարցը վստահել քաղաքական խմբերի ղեկավարներին ու նրանց հրավիրել ներկայացնել առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն ու քվեարկվեն ապրիլի 24-ին՝ Ստրասբուրգում կայանալիք Բյուրոյի հաջորդ նիստում։ Ագրամունտը խոստացել է Յագլանդի մտահոգությունները ներկայացնել Բյուրոյում։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու պնդումներն անմիջականորեն կապված են Ադրբեջանի հետ։ Ամենաաղմկահարույց դեպքը իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն է , ով, ըստ պնդումների, Ադրբեջանից ստացել է 2,4մլն եվրո՝ ԵԽԽՎ-ում Ադբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցի տապալման ու հակահայկական բանաձևերի ներկայացման համար։
ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորներից է նաև Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչը։
«Խավիարային դիվանագիտություն» զեկույցում ընդգրկված է նաև հենց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ով, բնականաբար, ոչ միայն չի ցանկանա ստեղծել արտաքին, անկախ հետաքննության մեխանիզմներ, այլ նաև կփորձի խոչընդոտել նման նախաձեռնություններին, հնարավոր է, իր իսկ մասին կոռուպցիոն բացահայտումներ չանելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան