«Կարպոս Օփեն». Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են գլխավորել աղյուսակը
Սկոպյեում տեղի են ունեցել «Կարպոս Օփեն»-ի 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ այս տուրում հայ շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: 5-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել նաև Մանուէլ Պետրոսյանը:
5-րդ տուրից հետո 5 շախմատիստ վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ առաջին հորիզոնականում Սամվել Տեր-Սահակյանն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը գտնվում է 2-րդ տեղում: 4 միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը գտնվում է 10-րդ հորիզոնականում: