Տարոն Մարգարյանը կլինի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն. ՀԺ
Այսօր Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որևէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու դաշինքներից որևէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել:
Երեկ «Հայկական Ժամանակ»-ը փորձել է Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն իսկապե՞ս նորից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է գլխավորելու, այսինքն` քաղաքապետի թեկնածուն նորի՞ց նա է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը պատասխանել է, որ այս անգամ էլ նա կլինի քաղաքապետի իրենց թեկնածուն, բայց այդ որոշումը կկայացնեն գործադիր մարմնի վաղվա նիստում:
«Մի շտապեք, սահմանված ժամկետում մեր դիմումը ԿԸՀ կներկայացնենք»,- ասել է նա: Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: Այդ օրը նաև ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների ամփոփման վերջնաժամկետն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին