Սիրիայի երեխաներն արդեն իսկ չափից շատ ու չափից երկար ժամանակ են տանջվել. Էնթոնի Լեյք
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայում երեխաների և ընտանիքների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին զեկույցների վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։
«Սիրիայի Իդլիբ քաղաքի փողոցներում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման արդյունքում խեղդամահ լինող և մահացող երեխաների լուսանկարները սարսափազդու են: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են։ Եթե այս փաստը հաստատվի, մեր զայրույթը շարժելուց անդին` այս հարձակումները պետք է պարտադրեն իշխանություն և կարողություն ունեցողներին վերջ դնել այս ավերիչ բռնությանը։
Նմանատիպ սարսափելի զենքի ենթադրվող կիրառումը չպետք է աննկատ դարձնի Սիրիայի այլ քաղաքներում, այդ թվում` Հալեպում, Դամասկոսում, Համայում տեղի ունեցող բռնությունները և ոչ էլ` անուշադրության մատնի պաշարման մեջ գտնվող և մարդասիրական օգնությունից զրկված ավելի քան 280.000 երեխաների առօրեական տանջանքները։
Սիրիայի երեխաներն արդեն իսկ չափից շատ ու չափից երկար ժամանակ են տանջվել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան