«Տերմինատոր»-ի նոր մասի ռեժիսորը հնարավոր է Ջեյմս Քամերոնը դառնա
Դերասան Առնոլդ Շվարցենեգերը հերքել է «Տերմինատոր» ֆիլմի նկարահանումների դադարեցման մասին տեղեկությունները և հայտարարել է, որ նոր մասը հնարավոր է նկարի ռեժիսոր Ջեյմս Քամերոնը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Sky News-ին:
««Տերմինատոր»-ը երբեք չի ավարտվի, և հիշեք, որ 2018 թվականից հետո Ջեյմս Քամերոնը այն կշարունակի»,- ասել է դերասանը:
Հաղորդվում է, որ Քամերոնը, լինելով «Տերմինատոր» առաջին և երկրորդ մասերի ռեժիսորը, ֆիլմի նկատմամբ իրավունքը կստանա 2019 թվականից սկսած:
«Քամերոնը կլինի պրոդյուսերը, կլինի նաև ևս մեկ ռեժիսոր: Ես միշտ անհամբերությամբ եմ սպասում ևս մեկ «Տերմինատորի» նկարահանման հնարավորությանը: Հատկապես, եթե պատմությունը լավ է գրված, և իսկականից զվարճանցում է ողջ աշխարհը»,- ասել է Շվարցնեգերը:
Նա նաև հայտնել է, որ եթե Paramount ընկերությունը «չի ուզում նկարահանի ֆիլմը», բայց կա «ևս 15 ընկերությունը, որ պատրաստ են դա անել», և դա «չի նշանակում է, որ «Տերմինատորն»-ն ավարտված է»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան