Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը` բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախի գլխավորությամբ։ Քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերը և բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, անդրադառնալով KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ հայտարարված միջազգային մրցույթի արդյունքների հիման վրա այս պահին ընթանում է կապալառուների ընտրության գործընթացը։
Նախարարը հույս է հայտնել, որ նախատեսված ժամկետում հնարավոր կլինի կապալառուների ընտրության վերաբերյալ գալ վերջնական եզրակացության, ինչը թույլ կտա տարեվերջին մեկնարկել գծի կառուցման աշխատանքները։
Կողմերն անդրադարձել են նաև հողմային և արևային էներգետիկայի ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան