«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական մլն դրամ է հատկացրել հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողի ընտանիքների
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը միանվագ 10-ական միլիոն դրամ է տրամադրել հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին: Այս մասին տեղեկանում ենք Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամից:
Բացի այդ, նշված ընտանիքներին ամսական կտրամադրվի 200 հազարական դրամ՝ 20 տարվա ընթացքում:
Նշենք, որ այս պահին հիմնադրամի հաշվին կա 937 մլն 94 հազար 359 դրամ:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Գոռ Գարեգինյանը զոհվել է փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Գոռ Գարեգինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Ժամկետային զինծառայող Անդրանիկ Մուսիկյանն էլ զոհվել է հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանն ընտրվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- «Մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք». նախարարը «1000 դրամի» հիմնադրամի մասին
- Վիգեն Սարգսյանը և Կարեն Թամազյանը՝ «1000 դրամի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին