Սանկտ Պետերբուրգում ԻՊ ձեռագիրն ակնհայտ է. արաբագետ
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում կատարված հարձակումը որակում է որպես ահաբեկչական հարձակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետը նշեց, որ ըստ նախնական վարկածի, «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է, չնայած դեռ որևէ մեկը չի ստանձնել այդ պատասխանատվությունը:
«Մի կողմ թողնենք այն, որ ասում են՝ կատարվածը ռուսական ներքին գործողությունների մեխանիզմ է: ԻՊ ձեռագիրն ակնհայտ է և այս անգամ Ռուսաստանն ընկավ նրանց թիրախը: Գործել է մահապարտ ահաբեկիչ և առաջին անգամ է, որ նա կենտրոնական Ասիայից է, այսինքն արեալն ընդլայնվում է»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:
Արաբագետի խոսքով, երեկ ուղերձ հղեց ԻՊ մամուլի խոսնակը, որտեղ Պետերբուրգի մասին ոչինչ չի ասել. «Ես գտնում եմ, որ սրան կարող է հաջորդել պատասխանատվության ստանձնումը: Ամբողջ վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառնալիքն ավելի է ուժգնանում, հնարավոր չի դառնում հսկել, վերահսկել, կանխարգելել նրանց գործողությունը: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը համատարած է դառնում»:
Սարգիս Գրիգորյանն ավելացրեց, որ ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ ոչ բոլոր մուսուլմանններն են ահաբեկիչ և ոչ բոլոր ահաբեկիչներն են մուսուլման:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի մեջ կասկածվողը ավտոփականագործ է
- Կարեն Կարապետյանը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ
- ՌԴ գլխավոր դատախազությունը Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունը որակել է ահաբեկչություն ( լրացված)
- Ճշտվում է՝ արդյո՞ք Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից ազգությամբ հայեր են տուժել
- Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունից մարդիկ են զոհվել
- Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության դեմ պայքարելու մասին հայտարարություն է ընդունվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին