
Հռոմի Պապն անընդունելի սպանդ Է որակել քիմիական գրոհը Սիրիայում
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր հայտարարել է, որ խիստ ցնցված Է Սիրիայում քիմիական գրոհի մասին լուրերից։
«Մենք ապշած ենք Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից: Ես ցնցված եմ այն անհանդուրժելի սպանդից, որը երեկ տեղի է ունեցել Իդլիբի նահանգում, որտեղ սպանվել են տասնյակ անպաշտպան մարդիկ, որոնց թվում եղել են երեխաներ»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ասել է քահանայապետը շաբաթական ունկնդրության ընթացքում:
Մինչդեռ Associated Press գործակալությունը, վկայակոչելով իրավապաշտպանների, հայտնել էր, որ Իդլիբում ենթադրյալ քիմիական գրոհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 72-ի, որոնց թվում թվում 20-ը՝ երեխաներ:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել էին Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա թունավոր նյութերով հարձակման մասին: Ընդդիմադիրներն այդ գրոհի պատասխանատվությունը բարդել են Դամասկոսի վրա։