Սուրբ Զատիկին հաջորդող երկուշաբթին՝ ապրիլի 17-ը, կլինի ոչ աշխատանքային օր
Ապրիլի 17-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխվի մայիսի 6-ը՝ շաբաթ օրը: Այդ հարցն ընդգրկված է կառավարության՝ ապրիլի 6-ին կայանալիք նիստի օրակարգում:
Հիմնավորման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազա¬տութ¬յան և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը»:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից: