Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցածից հետո Երևանի մետրոպոլիտենում հսկողությունն ուժեղացվել է
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթունից հետո Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում հսկողությունն ուժեղացվել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:
«Անվտանգությունն ավելի ենք ուժեղացրել, ինչը բխում է մեր քաղաքացիների շահերից»,- նշեց Մետրոպոլիտնեի տնօրենը՝ հավելելով, որ իրենք պարբերաբար նման միջոցառումներ իրականացնում են:
Փայլակ Յայլոյանը հայտնեց, որ ոստիկանության ծառայողները խստացրել են հսկողությունը, ստուգում են կասկածելի չափերի ուղեբեռերը:
«Ամեն ինչ արվում է ուղևորների անվտանգության համար: Ի վերջո ստրատեգիական օբյեկտ է և պետք է զգույշ լինենք»,- ասաց նա:
Նրա խոսքերով, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՊՀ բոլոր երկրներում էլ նման միջոցառումներ իրականացվում են:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունից մարդիկ են զոհվել
- Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության դեմ պայքարելու մասին հայտարարություն է ընդունվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան