
Թուրքիան ականազերծման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին
Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր են սկսվել Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ), տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` ականազերծման աշխատանքները կընդգրկեն 15 մլն քմ տարածք: Աշխատանքներրը սկսվել են Արարատ լեռան ստորոտից և նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ սահմաններին թուրքական կողմում կա շուրջ 222.000 ական:
Աշխատանքների ժամանակ օգտագործվում են հատուկ տեխնիկա, ինչպես նաև վարժեցված շներ:
Նշվում է, որ նախագծի առաջին օրվա` ապրիլի 4-ի աշխատանքներին հետևել են Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Սավաշը, 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մեհմեթ Օզողլուն և այլք: