ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կավարտվեն 2019-ին
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք տարվա ընթացքում։ Աշխատանքները կավարտվեն 2019թ.։ Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
«Դա հնարավորություն կտա երկրորդ էներգաբլոկը շահագործել մինչև 2027թ.»,-ասել է նախարարւ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Աշոտ Մանուկյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի դերը Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները
- ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբոլկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կսկսվեն մայիսին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան