Նարինե Աբգարյան. «Քննադատներից մեկն ասել է, որ ես գրում եմ հայերեն, ուղղակի ռուսերեն բառերով»
Նարինե Աբգարյանը գրողի հազվագյուտ օրինակ է, ում գրքերը սիրում են և մեծերը, և փոքրերը: Գրականություն նա մուտք է գործել զվարճալի և գեղեցիկ «Մանյունյա»-ով՝ ինքնակենսագրական պատմություն երկու փոքրիկ աղջիկների արկածների մասին: eksmo.ru կայքը գրում է, որ նրա մուտքը գրական աշխարհ լուսավոր էր՝ առաջին ստեղծագործությունն ու անմիջապես առաջադրվել է «Մեծ գիրք» մրցանակաբաշխությանը: Այնուհետև հայտնվել են այլ աշխատանքներ: «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի համար Աբգարյանը ստացել է «Յասնայա պոլյանա» մրցանակ՝ «21–րդ դար» անվանակարգում: Աբգարյանի ստեղծագործություններում կա կարևոր մի գիծ. նույնիսկ տխուր բաների մասին նա կարողանում է խոսել ժպիտով:
eksmo.ru-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե «Ձեր հարազատ լեզուն հայերենն է, բայց դուք գրում եք ռուսերեն՝ օգտագործելով նուրբ համեմատություններ և հեղինակային նորաբանություններ, արդյո՞ք հաղթահարել եք լեզվական արգելքը, որպեսզի այդպես աշխատեք», Ն. Աբգարյանն ասել է. «Ոչ, ես դասական երկլեզու եմ, մանկությունից սովոր եմ «բնակվել» այս կամ այն լեզվական միջավայրում»:
Հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ հեղինակներին, նա ասել է. «Պետք է աշխատել ջանասիրաբար և ամեն օր: Գրելը՝ ծանր աշխատանք է, վսեմ և հեքիաթային որևէ բան դրանում չկա: Գլխավոր գաղտնիքն է՝ վերաբերվել քո տաղանդին ոչ թե որպես սեփական արժանիք, այլ որպես նվեր, որը ձեզ ժամանակավորապես տվել են: Շատ կարևոր է՝ հասնելով հաջողությունների չմեծամտանալ և ձգտել ցանկացած իրավիճակում մարդ մնալ»:
Հարցին, թե առաջարկ ստացե՞ք եք էկրանավորել ձեր գրքերը, եթե ոչ՝ կցանկանայիք տեսնել ձեր պատմությունները էկրանին, Ն. Աբգարյանն ասել է. «Ստացել եմ և ստանում են: Բայց դեռևս էկրանավորում չի ստացվել: Ես, եթե անկեղծ, շատ եմ ցանկանում մուլտֆիլմ նկարահանվի «Մանյունյա»-ի հիման վրա»:
Պատասխանելով հարցին, թե որպես գրող ո՞ր հաճոյախոսությունն է Ձեզ համար ամենահաճելին, նա նշել է. «Քննադատներից մեկն ասել էր, որ ես գրում եմ հայերեն, ուղղակի ռուսերեն բառերով: Դա անսպաելի էր և շատ հաճելի»:
Նարինե Աբգարյանն ասել էր, որ իր գրքերը Հայաստանում մեծ ուրախությամբ են ընդունել, ինչը շատ է ջերմացնում հոգին:
«Հիմա աշխատում եմ 1990-ականների պատերազմի մասին պատմվածքների հավաքածուի վրա, որը ես գտել եմ: Դա հեշտ փորձություն չէր, և ես շատ հույս ունեմ, որ պատվով այն կանցնեմ»:
Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը:
Հարակից հրապարակումներ`
- «Յասնայա պոլյանա»-ի հաղթողն Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար
- Նարինե Աբգարյանը՝ «Յասնայա պոլյանա»-ի մրցանակակիր
- «Երեխաները հավատում են հրաշքների, գրքի հերոս հսկան՝ նույնպես». Նարինե Աբգարյան
- Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա»-ի կարճ ցուցակում
- Երևանում տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գրքի շնորհանդեսը
- Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը՝ մեկ շաբաթից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան