ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփել է «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի արդյունքները
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփել են «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային ակցիայի արդյունքները և պարգևատրել ակցիայի հաղթողներին:
Խթանող արշավի արդյունքում, ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապաններ միջև, որոնք 2016 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017 թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք և ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, խաղարկվել է կենցաղային տեխնիկայի ձեռք բերման 10 սերտիֆիկատ և գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա:
Մրցանակների խաղարկությունը տեղի է ունեցել Հիլթոն հյուրանոցում՝ բոլոր մասնակիցների ներկայությամբ, և այն հեռարձակվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում՝ ուղիղ եթերով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa ընկերության հետ համատեղ արդեն 6-րդ տարին անընդմեջ իրականացնում է նմանատիպ ակցիաներ:
«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կայացած խաղարկության արդյունքում, որն իրականցվում էր պատահական ընտրության սկզբունքով, ընտրվել են 10 հաղթող, որոնցից յուրաքանչյուրին հանձնվել են Բանկի առաջարկած առևտրային կետերում կենցաղային տեխնիկայի ձեռք բերման սերտիֆիկատներ: Սերտիֆիկատների մրցանակակիրներ են դարձել` Վարուժան Գեղամյանը, Նվեր Կարապետյանը, Գարիկ Հայրապետյանը, Տիգրան Դավթյանը, Աննա Բայբուրտյանը, Արմինե Ասլանյանը, Վահե Մելքոնյանը, Արսեն Միրզոյանը, Ահարոն Հարությունյանը և Ասատուր Վարդանյանը:
Գլխավոր մրցնակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի սեփականատեր է դարձել Արմեն Լևոնյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է մրցանակակիրներին և շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին