Վահան Շիրխանյանը հերթական հետազոտությունն է անցել
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտարարություն են տարածել Վահան Շիրխանյանի հերթական հետազոտության մասին։
«Քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ տեղեկացրել էր, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանը 03.04.2017թ. տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Ի լրումն հայտնում ենք, որ ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանը ապրիլի 3-ին հերթական հետազոտությունն է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ՄՌՏ հետազոտություն:
05.04.2017թ., հիմնվելով վերոնշյալ հետազոտության արդյունքների վրա, ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի կողմից բացառվել է ստացիոնար բուժումը և նշանակվել կոնսերվատիվ բուժում` կինեզոթերապիա (բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ) նյարդաբանի հսկողության տակ»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ի կողմից առաջարկվել է կազմակերպել Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք բժշկական հետազոտություններ
- Դատախազություն. Վ. Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն
- Շիրխանյանին անհրաժեշտ է ստացիոնար բուժում. Ալումյան
- Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է արդարադատության նախարարությանը
- Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում. ՔԿՎ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին