ԱՆ-ն խորհուրդները՝ աղիքային վարակներից խուսափելու համար
Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի, ամառային հանգիստ կազմակերպող և բնակչության սպասարկում իրականացնող կազմակերպություններին, մանկական դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տեղեկացնում է մի շարք միջոցառումների և կանոնների մասին, որոնց իրականացումն ու պահպանումն անհրաժեշտ է աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար.
- խուսափել կրեմային հրուշակեղեն, թթվասերով կամ մայոնեզով աղցաններ օգտագործելուց,
- սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,
- սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,
- գնումենր կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
- չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօդյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիք, հյութեր, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
- բացառել տեղում կամ արագ պատրաստվող սննդի օգտագործումը,
- սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով, լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ տարաներում և սառնարանում,
- առանձնացնել հում սննդամթերքը եփածից,
- խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
- եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
- խմելու ջրի մատակարարման անջատումների դեպքում խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից` անգամ կենցաղում օգտագործեու նպատակով,
- խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել և՛ ՀՀ առողջապահության նախարարություն և՛ ձեր տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,
- արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար:
Նախարարության մասնագետները հիշեցնում են, աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են` լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։
Նշված ախտանշանների դեպքում հորդորում ենք չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց և անմիջապես դիմել բժշկական օգնության:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա