Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 85 կգ քաշայինների B խմբի պայքարում հանդես է եկել Անդրանիկ Կարապետյանը, որը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքը բուժելուց հետո առաջին անգամ մտավ մրցահարթակ:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ հայ ծանրորդը երկամարտի 325 կգ արդյունքով (160+165) այդ խմբում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Սա Անդրանիկ Կարապետյանի նորամուտն էր 85 կգ քաշային կարգ:
Այսօր երեկոյան կանանց պայքարում հանդես կգա 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իզաբելլա Յայլյանն անհաջող ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան