Օպերային թատրոնում պետք է լինի նաև մարզասրահ, շոգեբաղնիք. Արմեն Ամիրյան
«Մշակվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»,- լրագրողներ հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով, անպայման պետք է լինի երկրորդ բեմը՝ մանկական օպերային ներկայացումներ պատրաստելու համար:
«Անպայման պետք է լինի հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք կարող են ապահովել օպերային թատրոնի արտիստների սննդակարգը: Այդ տարածքները պետք է ծառայեն նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների, թատրոն այցելած հյուրերի համար: Նշված հաստատությունները ծառայելու են միայն օպերա այցելուների համար, ոչ դրսից այցելուների համար»,- ասաց նախարարը:
Ա. Ամիրյանը նաև նշեց, որ պետք է լինի մարզասրահ, շոգեբաղնիք. «Բալետի պարողների, օպերային արտիստների համար շատ կարևոր է որպեսզի լինեն լավ մարզավիճակում, ավելորդ քաշը, ծանրությունը կարողանան այդ միջոցով պակասեցնեն լավ երգելու, պարելու համար: Օպերայում ժամանակին եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, այսինքն՝ այն, ինչ անհրաժեշտ էր օպերային արտիստների համար, քանդել են ու կառուցել տարբեր տիպի հաստատություններ»:
Արմեն Ամիրյանն ասաց, որ օպերային թատրոնը բարձր արվեստ պրոպագանդելու համար է, հայ դասական երաժշտությունը հանրահռչակելու համար է:
«Անշուշտ պետք է լինի պետության հովանու ներքո և ամեն բան ծառայի օպերայի արտիստներին»,- նշեց մշակույթի նախարարը:
Հարցին՝ պետական բյուջեի՞ց է հատկացվելու ֆինանսը, նախարարը պատասխանեց. «Այո, այո»:
Ա. Ամիրյանն ասաց, որ նախագիծը պատրաստ լինելու դեպքում դրվելու է հանրային քննարկման, բոլորը կարող են արտահայտել իրենց կարծիքները:
«Համոզված եմ ու վստահ, որ ծրագրվող նախագիծը գոհացնելու է բոլորին»,- հավելեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում