Տարոն Մարգարյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը
ՀՀԿ-ն նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ համամասնական ցուցակի երկրորդ համարում միջազգային գրոյսմաստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդում՝ Հովիկ Մուսայելյանը:
«Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանում եղել են շատ լուրջ բարեփոխումներ։ Կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել է տարիներ առաջ», - նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ ցուցակը բաղկացած է 100 հոգուց: Ցուցակում մեծ փոփոխություններ չկան, բայց կան նոր դեմքեր մշակույթի, սպորտի, գիտության ոլորտից:
«Մեր Երևան քաղաքի հանրապետական թիմն ամբողջությամբ ընդգրկված է համամասնական ցուցակում, գործող ավագանիների մեծ մասը նույնպես: Մենք գնում ենք շարունակականության ճանապարհով, պատրաստ ենք ազատ, արդար մրցապայքարի, պատրաստ ենք ներկայացնել ծրագրային դրույթներ, ինչպես նաև իրականացված աշխատանք, քանի որ այդ աշխատանքը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այս տարիների ընթացքում բավականին տպավորիչ է եղել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նիստին մասնակցած Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ է կողմ եղել այս որոշմանը, նա պատասխանեց. «Պարոն Բեգլարյանը մասնակցում էր նիստին և մեզ հետ միասին կողմ է քվեարկել Տարոն Մարգարյանի թեկնածությանը: Մենք բոլորս՝ նախագահի գլխավորությամբ բարձր տրամադրությամբ, վճռականությամբ, միասնական պատրաստ ենք գնալ բարեփոխումների, իսկ Երևանի ավագանու ընտրություններում հաջողությունները կլինեն այդ բարեփոխումների մի լուրջ մասնիկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին