6 անձի մեղադրանք է առաջադրվել՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար. ՔԿ
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 9 քրեական գործ, որոնց շրջանակներում 6 անձի առաջադրվել է մեղադրանք։
ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին͵ 1-ի նկատմամբ՝ կալանավորում։
Քրեական գործերով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Հանցագործություն է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը
- Այլ անձի փոխարեն քվեարկության դեպք ընդհանրապես առկա չէ. ԿԸՀ-ն պարզաբանում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում