ԿԸՀ խոսնակ. Վերահաշվարկի դիմումները մերժվել են
«Վերահաշվարկ չի իրականացվել»: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Նրա խոսքով, վերահաշվարկի իրականացման վերաբերյալ չորս դիմումներն էլ մերժվել են տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից, այն հիմքով, որ դիմումներն իրավասու սուբյեկտների կողմից չէին ներկայացվել:
«Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կարող է ներկայացնել վերահաշվարկի դիմում, եթե ներկա է եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը: Իսկ վերահաշվարկի դիմումներ ներկայացրած 4 տարածքային եթեկնածուներից ներկա չեն եղել ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման նիստերին»,-ասաց ԿԸՀ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ համապատասխան ընտրական հանձնաժողովներ քաղաքական ուժերը կարող էին ներկայացնել մինչև ապրիլի 4-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում