«Դուբայ Օփեն». Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քոթանջյանը առաջատարներին զիջում են կեսական միավոր
ԱՄէ-ում շարունակվող «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 3-րդ տուրի պարտիաները: Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քոթանջյանը իրենց պարտիաներն ավարտեցլ են ոչ-ոքի արդյունքով, իսկ Վլադիմիր և Էդուարդ Հակոբյանները պարտվել են:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 3-րդ տուրից հետո 3-ական միավոր վաստակած 10 շախմատիստ գլխավորում են աղյուսակը:
Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քոթանջյանը առաջատարներին զիջում են կեսական միավոր: Վլադիմիր Հակոբյանն իր ակտիվում ունի 2, իսկ Էդուարդ Հակոբյանը` 0.5 միավոր: