Միքայել Մինասյանը Արմեն Մարտիրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին հորդորում է դադարեցնել անիմաստ ու անտեղի բանավեճը
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում բաց նամակ է ուղղել Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին, որում նշված է.
«Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,
Հարգելի պարո՛ն Փաշինյան,
Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։
Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ իսկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։
Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալ եմ»:
Նշենք, որ երեկ հրավիրված ասուլիսում Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, թե խորհրդարան անցած ԵԼՔ դաշինքը վայելու է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի հովանավորություն, ինչին ի պատասխան Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտարարությունը հերքող գրառմամբ է հանդես եկել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին