Կարկտահարության ռիսկերը սկզբունքորեն և որակապես պետք է նվազեցնենք. վարչապետ
ՀՀ արտակարգ իրավիճակների և Գյուղատնտեսության նախարարությունները ՀՀ վարչապետի հանձնարարականով առաջիկայում կառավարության աշխատակազմ կներկայացնեն հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ որ նախորդ ամիսների ընթացքում բազմիցս քննարկել են հակակարկտային կայանների աշխատանքների որակի բարձրացման հարցը և ելնելով դրանից ու բխող ռիսկերից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում՝ համատեղ քննարկելով նախկինում ներկայացված առաջարկությունները, ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: Նա նաև նշեց, որ միաժամանակ քննարկման առարկա դարձնեն հնարավոր այլընտրանքային լուծումները, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ներմուծումը, ցանցային միջոցները և այլն:
«Ըստ անհրաժեշտության հարցը պետք է քննարկել նաև տեխնիկական հնարավոր օժանդակություն տրամադրող այլ գերատեսչությունների հետ: Ամբողջ հանրապետությունը ռիսկայնության գոտիներով պետք է ծածկենք՝ պարոն Առաքելյան, պետք է ֆիքսենք, թե ցանցային տարբերակը որտեղ ենք ճիշտ համարում կիրառել, իրականացնելու ենք պիլոտային ծրագիր: Անհրաժեշտ է հաշվի առնել մեր այսօրվա տեխնիկական զինվածությունը, քանի որ, որքան ես եմ հասկանում, այս պարագայում ևս ավելի խելացի կառավարման դեպքում ավելի քիչ ռիսկեր կարող ենք ունենալ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ունի առաջարկություններ և նորություններ:
Վարչապետի խոսքով, պետք է սկզբունքային կերպով, որակապես ռիսկերը նվազեցվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին