Եվրոպական խորհրդարանը մտահոգված է Չեչնիայում հոմոսեքսուալների հետապնդումների մասին լուրերով
Եվրոպական խորհրդարանում մտահոգված են Չեչնիայում հոմոսեքսուալների հետապնդման մասին լուրերով և մտադիր են հարցի վերաբերյալ բացատրություն ստանալ իշխանություններից:
«Եվրախորհրդարանը վճռականորեն դատապարտում է հետապնդման ցանկացած փորձ մարդկանց նկատմամբ սեռական կողմնորոշմամբ, ռասայով, կրոնական ու քաղաքական պատկանելիությամբ պայմանավորված»,-այսօր Ստրասբուրգում հայտարարել է ԵԽ նախագահ Անտոնիո Տայանին:
«Վեստի.ռու»-ն հաղորդում է, որ այդ լուրերը ճշտելու քննություն սկսելու կոչով հանդես է եկել Amnesty International կազմակերպությունը: