Թալիշում վերակառուցման աշխատանքները շարունակվում են. քաղաքաշինության նախարար
Անցած տարվա ապրիլյան պատերազմական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրերում վերանորոգման, վերակառուցման աշխատանքների մի մասն արդեն ավարտվել են:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ պարզաբանելով, որ Մարտակերտում և Մատաղիսում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Այսօր մենք աշխատանքներ ենք իրականացնում Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, որտեղ ընթանում են համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան վերակառուցման աշխատանքները. այս տարի երկու օբյեկտներն ավարտելու ենք: Մենք արդեն ունենք մշակված գլխավոր նախագիծ առանձնատների, հասարակական հատվածի համար: Բոլոր նախապայմաններն ունենք աշխատանքներ սկսելու համար»,-ասել է Կ. Շահրամանյանը և հավելել, որ քանի որ թալիշցիները մեծամասամբ տեղակայված են Ալաշան համայնքում, այնտեղ ստեղծվել են ժամանակավոր բոլոր անհրաժեշտ պայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան