Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը ու Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում չեն մնալու. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է, որ ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը ու Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում չեն մնալու։ Երեքն էլ գործադիրում պահպանելու են իրենց դիրքերը։
«Վիգեն Սարգսյանը միանշանակ կշարունակի գլխավորել ՀՀ պաշտպանական գերատեսչությունը առնվազն մինչև հաջորդ տարվա գարուն, Տարոն Մարգարյանը պատրաստվում է գլխավորել ՀՀԿ Երևանի ավագանու ցուցակը։ Նա մտադիր է հաջորդ հինգ տարին ևս մնալ Երևանի քաղաքապետի պաշտոնում, անկախ նրանից, թե Գագիկ Բեգլարյանը կամ Միհրան Պողոսյանը որքան շատ են ցանկանում փոխարինել իրենց այդ պաշտոնում։ Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանին, ապա նա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ամենասիրված նախարարն է, ուստի նա, թերթի տեղեկություններով՝ վերանշանակվելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում