ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է՝ Սիրիայում քիմիական զենքի հարձակման հետևանքով 27 երեխա է մահացել
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հաստատում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման արդյունքում զոհվել է 27 երեխա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իդլիբի հյուսիս-արևելքում տեղի ունեցած քիմիական հարձակման արդյունքում հաստատվել է առնվազն 27 երեխայի մահ: Եվս 546 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ, տուժել են: Սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա»,- նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրությունում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հայտարարել է, որ աջակցում է երեք շարժական բժշկական կենտրոնների և չորս հիվանդանոցների, որտեղ իրականացվում է տուժածների բուժումը: Բացի այդ, օգնում են շտապ օգնության մեքենաներին, որպես մարդկանց արագ տեղափոխեն բուժկենտրոններ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի երեխաներն արդեն իսկ չափից շատ ու չափից երկար ժամանակ են տանջվել. Էնթոնի Լեյք
- Հռոմի Պապն անընդունելի սպանդ Է որակել քիմիական գրոհը Սիրիայում
- Սիրիայում քիմիական հարձակման հետևանքով 100 մարդ է զոհվել
- ԻՊ-ը Սիրիայում կրկին քիմիական զենք է կիրառել