Սամվել Տեր-Սահակյանը գլխավորում է «Կարպոս Օփեն»-ի աղյուսակը
Մակեդոնիայում ընթացող «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել հանրահայտ գրոսմայստեր Զդենկո Կոժուլի նկատմամբ: Մանուէլ Պետրոսյանը առավելության է հասել Նեբոյսա Նիկոլիչի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է Վլադիսլավ Արտեմևին:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 6-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիսլավ Արտեմևը վաստակել են 5.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջատարը Տեր-Սահակյանն է: 5 միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը կիսում է 3-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 4.5 միավոր 12-րդ տեղում է:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիսլավ Արտեմևը կմրցեն միմյանց դեմ:
Հարակից հրապարակումներ`
- «Կարպոս Օփեն». Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են գլխավորել աղյուսակը
- «Կարպոս Օփեն»-ում հայ շախմատիստները հաջող են մեկնարկել