Աշոտյանը՝ ՀՀԿ խմբակցության, Ֆարմանյանը ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար կնշանակվեն. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու Ազգային ժողովի առանցքային պաշտոնները։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայր՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը։
«Նրա նշանակումը կապված է Կարապետյանների ընտանիքի՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի կողմից վարչապետ Կարեն Կարապետյանին ցուցաբերված աջակցության հետ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ ամենայնի, կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահ, Սամվել Ֆարմանյանը կգլխավորի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնը»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա