Դեսպան Ապիտոնյանը՝ Ստոկհոլմում կատարվածի մասին. Ազատություն
«Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կենտրոնական հատվածը մեծ շառավղով փակ է, բնակիչների որոշ մասին տարհանում են մոտակա շենքերից, քաղաքի վրա պտտվում են ուղղաթիռներ»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը՝ հղում անելով շվեդական պաշտոնական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնի փողոցներից մեկում բեռնատարը մխրճվել էր մարդկանց մեջ: Նրանք հետիոտնի համար նախատեսված անցումով քայլելիս են եղել։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս պահին հաղորդվում է 3 զոհի, 8 վիրավորների մասին։
«Արդեն իսկ կան ձերբակալություններ: Եղել է բեռնատարի վրաերթ բավականին մարդաշատ վայրերից մեկում, այնուհետև բեռնատարը մուտք է գործել հայտնի հանրախանութներից մեկի ցուցափեղկից ներս: Շվեդիայի վարչապետը արդեն իսկ դա որակել է որպես ահաբեկչություն», - հայտնել է Ապիտոնյանը:
Դեսպանի խոսքով՝ քաղաքի համար ցնցումը բավականին մեծ էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում