Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկային կյանքեր է խլել։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Շվեդիայի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Շվեդիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:
Հանրապետության Նախագահն այս համատեքստում վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին, որի թիրախ են դառնում բազմաթիվ անմեղ մարդիկ։
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան Ապիտոնյանը՝ Ստոկհոլմում կատարվածի մասին. Ազատություն
- Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում