Սիրիայում քիմիական զենքի զոհ է դարձել 84 մարդ
Սիրիական Հան-Շեյխուն քաղաքում քիմիական զենքից զոհերի թիվը հասել է 84-ի։ Տուժածների թիվը 545 է: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ զոհերից 27-ը երեխաներ են։
Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4-ին հայտարարել էր Իդլիբի նահանգի Հան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ զոհերի և վիրավորների մասին: Գրոհի մեղքը ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է՝ Սիրիայում քիմիական զենքի հարձակման հետևանքով 27 երեխա է մահացել
- Սիրիայի երեխաներն արդեն իսկ չափից շատ ու չափից երկար ժամանակ են տանջվել. Էնթոնի Լեյք
- Հռոմի Պապն անընդունելի սպանդ Է որակել քիմիական գրոհը Սիրիայում
- Սիրիայում քիմիական հարձակման հետևանքով 100 մարդ է զոհվել
- ԻՊ-ը Սիրիայում կրկին քիմիական զենք է կիրառել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան