Պետական եկամուտների կոմիտեն «մաքրում» է հարկ վճարողների տվյալների բազան
Հարկ վճարողների ցանկը «սրբագրվում» է. պետական եկամուտների կոմիտեն կազմել է լուծարման ենթակա հարկ վճարողների նախնական ցանկը:
ՊԵԿ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում ե, դրանում ներառված են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2013թ. մինչև 2017թ. հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր, hարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ չեն վերագրանցվել:
«Նպատակն է առանց ավելորդ վարչարարության և պարզեցված ընթացակարգով լուծարել հաշվետվություն չներկայացրած չգործող կազմակերպություններին` հստակեցնելով փաստացի գործունեություն ծավալող հարկ վճարողների շրջանակն ու պետական ռեսուրսները խնայելու հնարավորություն ստեղծելով»,-նշել է ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի պետ Կարեն Թամազյանը:
Լուծարման ողջ ընթացքում հարկ վճարողներին անհանգստություն չի պատճառվելու. նրանք ազատվելու են սովորաբար հստակեցումների երկար փուլերից բաղկացած ընթացքից ու թղթաբանությունից: