Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի և տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան
Հրապարակված վերջին տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից տուժածների և զոհերի թվում ազգությամբ հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը։
Նրա խոսքով, սակայն, 2 զոհվածների ինքնություն այս պահի դրությամբ շարունակում է չպարզված մնալ։
«Պարզապես հյուպատոսարանի տվյալներով, ենթադրվում է, որ այդ մարդիկ ևս հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- 9 զոհի և 4 վիրավորի անուններ դեռ պարզ չեն. Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը շարունակում է ճշտումներ կատարել
- Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում. Բալայան
- Ճշտվում է՝ արդյո՞ք Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից ազգությամբ հայեր են տուժել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում