Charlie Hebdo-ն Ասադի ծաղրանկարն է հրապարակել Սիրիայում քիմիական հարձակումից հետո
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը իր կայքում ծաղրանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ քթին մեծ կարմիր ամրակով։
«Լենտա. ռու»-ն գրում է, որ պատկերը հայտնվել է կայքի օրվա լուսանկար բաժնում, որն ուղեկցվում է հետևյալ գրությամբ՝ «Քիմիական հարձակում Սիրիայում: ՄԱԿ-ը մեղադրում է Ասադին: Նորից վատ հոտ է գալիս»։
Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը` վկայակոչելով սիրիացի ակտիվիստներին, հայտնել էր Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին, որի հետևանքով 58 մարդ էր զոհվել, մեծամասնությունը` երեխաներ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում քիմիական զենքի զոհ է դարձել 84 մարդ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է՝ Սիրիայում քիմիական զենքի հարձակման հետևանքով 27 երեխա է մահացել
- Հռոմի Պապն անընդունելի սպանդ Է որակել քիմիական գրոհը Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան