«ԵԼՔ»-ը հնարավոր է Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրի Փոստանջյանին
«Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: Սակայն ակնհայտ է, որ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ելք դաշինքի մամլո խոսնակ Տիգրան Ավինյանը:
«Արդյոք այս ընտրությունները եղել են ազատ և արդար. միանշանակ՝ ոչ, քանի որ գործարկվել են ֆինասական ռեսուրսներ: Բայց եթե ժողովուրդը զանգվածաբար մասնակցում է ընտրակաշառքի գործընթացին, մենք դեռևս չունենք դրա դեմն առնող մեխնիզմներ: Ընտրակաշառքի մշակույթը ՀՀ քաղաքական կյանքում ներդրված է երկար տարիներ և տարեցտարի նոր մակարդակի է հասնում: Սակայն չենք կարող չասել, որ ընտրատեղամասերում մարդիկ գաղտնի քվարկության հնարավորություն են ունեցել»,- փաստեց բանախոսը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Տիգրան Ավինյանը նկատեց՝ առայժմ կարող է միայն հաստատել, որ «Ելք» դաշինքը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: «Այս պահին քննարկվում է որոշակի ձևաչափով Զարուհի Փոստանջյանի՝ «Ելք»-ի ցուցակով մասնակցության հարցը: Այսօր այդ հարցը կքննարկենք դաշինքի նիստին: Այս պահին բանակցությունների փուլ է՝ ինչպես Փոստանջյանի՝ առանձին, այնպես էլ նրա ղեկավարած ուժի մասնակցության հնարավորության շուր»,- ամփոփեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան