
Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը շուտով գրասենյակ կունենա. «Հրապարակ»
Զարուհի Փոստանջյանի և նրա համախոհների հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությունը շուտով գրասենյակ կունենա։ Գրասենյակի տարածքն արդեն վարձակալված է, այն գտնվում է Թումանյան-Փարպեցի փողոցների արանքում գտնվող նորակառույց շենքերից մեկում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի ետնամասում, որտեղ մի շարք փաստաբանական գրասենյակներ են գտնվում։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Այս օրերին այնտեղ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Մի քանի օրից պաշտոնական բացումը կանեն և, ըստ ամենայնի, դրանով կտան նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության մեկնարկը։