ԱՄՆ-ն հրթիռներ է արձակել դեպի սիրիական ռազմաբազա
Այսօր գիշեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ է տվել հրթիռներով հարվածներ հասցնել Սիրիայում ռազմաբազային, որտեղից ենթադրաբար քիմիական հարձակում էր տեղի ունեցել: Ռիա նովոստին գրում է, որ Պենտագոնը հայտարարել է, որ հրթիռային հարվածների նշանակետն էր Հոմսի տարածաշրջանում գտնվող «Շայրաթ» ռազմաբազան:
Հաղորդվում է, որ հարվածները հասցվել են թևավոր հրթիռներով: Պենտագոնի տվյալներով, արձակվել է 59 հրթիռ: Վերջին տվյալներով, հարվածներից զոհվել է 5 մարդ, վիրավորվել է 7-ը:
Հոմսի քաղաքապետն ասել է, որ ԱՄՆ-ի հրթիռային հարվածներից զոհվել է խաղաղ բնակիչներ:
Նա նաև պատմել է, որ հարվածներից հետո սկսվել է հրդեհ, տուժել է մի քանի մարդ:
Ամերիկյան կողմից տվյալներով, ռազմաբազայում կարող էին գտնվել նաև ռուս զինվորականները: Պաշտպանության նախարարությունն այդ տեղեկատվությունը դեռևս չի մեկնաբանել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ հարվածները վնաս կհասցնեն ՌԴ-ի հետ հարաբերություններին, նաև ստեղծում են ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ստեղծման համար լուրջ խոչընդոտներ:
ԱՄՆ նախագահը հրթիռային հարվածներն անվանել է «համաչափ արձագանք» ապրիլի 4-ին Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է՝ Սիրիայում քիմիական զենքի հարձակման հետևանքով 27 երեխա է մահացել
- Հռոմի Պապն անընդունելի սպանդ Է որակել քիմիական գրոհը Սիրիայում
- Սիրիայում քիմիական հարձակման հետևանքով 100 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան