Գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ են ընդունվում. ԳՆ
Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բաձրացման նպատակով նախատեսվում է հավաքագրել գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով պետության կողմից նախատեսվում է տրամադրել մինչև 700 մլն ՀՀ դրամ:
Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ յուրաքանչյուր անձ կարող է ներկայացնել առաջարկ (այսուհետ՝ Առաջարկ):
Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների (այսուհետ՝ Առաջարկի չափանիշներ) վերաբերյալ.
• իրականացման վայրը, վայրի ընտրության հիմնավորումը և չափանիշները: Գյուղատնտեսական տեխնիկան պետք է շահագործվի առնվազն 2000 հա հողատարածքի մշակության համար,
• տնտեսական հիմնավորումը, ֆինանսական հաշվարկները, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,
• մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը, կազմը և ծագման աղբյուրը,
• տնտեսական արդյունավետությունը և ֆինանսական 5 տարվա կտրվածքով կանխատեսումը,
• գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ ծառայությունների հետ,
• Առաջարկի իրականացման հետ կապված տվյալ տարածքում ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,
• անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը, ներդրված միջոցների շահութաբերության մակարդակը և ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,
անհրաժեշտ տեխնիկայի ցանկը և կանխատեսվող գները ՀՀ դրամով, գները հիմնավորող փաստաթղթերը՝ հաշվի առնելով Առաջարկի ներկայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքը:
Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ Առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն Առաջարկներին, որոնք ապահովելու են.
• ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ,
• մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,
• Առաջարկի առավել մեծ տարածքում իրականացում,
• գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների նվազագույն գին,
• Առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն:
Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի ապրիլի 27-ը, ժամը` 18:00 - ն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ էլեկտրոնային փոստի՝ [email protected] հասցեով) ներկայացնել Առաջարկ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան