«Դուբայ Օփեն». Գաբրիել Սարգսյանը մրցաշարի առաջատարից հետ է մնում կես միավորով
ԱՄէ-ում շարունակվող «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարում տեղի են ունեցել «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը հաղթանակներ են տոնել, Էդուարդ Հակոբյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Տիգրան Քոթանջյանը պարտություն է կրել:
4-րդ տուրից հետո «Դուբայ Օփեն» -ի մրցաշարային աղյուսակը անակնկալ կերպով սկսել է միանձնյա գլխավորել Իսպանիան ներկայացնող միջազգային վարպետ Խայմե Լաթասա Սանթոսը, ով իր բոլոր 4 հանդիպումներն ավարտել է հաղթանակով: Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3.5 միավոր և կիսում 2-21-րդ հորիզոնականները: Վլադիմիր Հակոբյանն իր ակտիվում ունի 3, Տիգրան Քոթանջյանը` 2.5, Էդուարդ Հակոբյանը` 1 միավոր: Այսօր մրցաշարում հանգստյան օր է:
Ապրիլի 8-ին տեղի կունենան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները:
Հարակից հրապարակումներ`
- «Դուբայ Օփեն». Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քոթանջյանը առաջատարներին զիջում են կեսական միավոր
- «Դուբայ Օփեն». Հայ շախմատիստներն առաջատարների խմբում են