Կարեն Գրիգորյանը կմասնակցի «Բանգկոկ Օփեն»-ին, Հայկ Մարտիրոսյանը՝ «Կորչնոյ Օփեն»-ին
Ապրիլի 8-ին Թաիլանդում մեկնարկելու է «Բանգկոկ Օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 39 երկրի 222 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 11 միջազգային վարպետ, 5 կանանց միջազգային վարպետ, 21 ՖԻԴԵ-ի վարպետ, 3 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ, 10 վարպետության թեկնածու և 2 կանանց վարպետության թեկնածու: Մրցաշարի 1-ին դասակարգվածն է չինացի հանրահայտ գրոսմայստեր Վան Հաոն:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, «Բանգկոկ Օփեն»-ում Հայաստանը կներկայացնի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը. մրցաշարում նա դասակարգված է 9-րդ համարի տակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ապրիլի 13-ին Ցյուրիխում մեկնարկելու է «Կորչնոյ Օփեն» միջազգային մրցաշարը: Նախնական տվյալներով, մրցաշարին մասնակցելու են 20 երկրի 79 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 11 միջազգային վարպետ, 7 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարի 1-ին դասակարգվածն է լատվիացի հանրահայտ գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովը: «Կորչնոյ Օփեն»-ին մասնակցելու համար Շվեյցարիա կուղևովի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: