«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. «Ժամանակ»
«Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ։
«Նշենք, որ 2009-ին և 2012-ին ԲՀԿ-ն չի կարողացել հաղթելու համար Երևանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել։ Ոչ «մաքուր երևանցի» Հարություն Քուշկյանը, ոչ 2012-ին Վարդան Օսկանյանը չկարողացան լուծել այդ խնդիրը։ Հիշեցնենք՝ 2009-ին ընդունված «Երևանի մասին» օրենքով ընտրությամբ ձևավորվեց Երևանի ավագանին, որտեղ 36 անդամ ունի ՀՀԿ-ն, 17-ը՝ ԲՀԿ-ն։ Հիմա դաշինքը կենտրոնանում է ԱԺ-ում իր անելիքի վրա և չի մասնակցում տեղական ընտրություններին»