Հենրիխ Մխիթարյան. Հաջորդ մրցաշրջանում ավելի շատ գոլեր կխփեմ ու գոլային փոխանցումներ կանեմ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում ավելի արդյունավետ հանդես կգա, քան այս մրցաշրջանում, ինչպես նաև կիսվել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Անդերլեխտի» հետ սպասվող խաղից սպասելիքներով: Այս մրցաշրջանում Մխիթարյանը Յունայթեդի կազմում մասնակցել է 28 խաղի, խփել 7 գնդակ և կատարել 5 արյդունավետ փոխանցում:
«Ես ինձ լավ գիտեմ և վստահ եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ուզում եմ ասել, որ հաջորդ մրցաշրջանում ավելի շատ գոլեր կխփեմ և կանեմ ավելի շատ արդյունավետ փոխանցումներ: Կարելի է լավացնել խաղի ամեն մի ասպեկտ: Չի կարելի ասել, թե ինչ-որ մի բանով ես լավն եմ և չկա այդ ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն: Պետք է ջանասիրաբար աշխատել խաղի բոլոր ասպեկտների ուղղությամբ
Այս մրցաշրջանում իմ գլխավոր նպատակներից մեկն է հաղթել Եվրոպայի լիգայում: Գիտեմ, որ դա անելն այնքան էլ հեշտ չի լինի: Այս մրցաշարում արդեն հեշտ մրցակիցներ չեն մնացել», - championat.com-ի հաղորդմամբ՝ ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Նա նշել է, որ հասկանում են 1/3 եզրափակչում «Անդերլեխտի» հետ խաղի կարևորությունը. «Շատերը կարծում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հեշտությամբ գոլ կխվի այս թիմին, բայց դա այդպես չէ: Տեսել եմ նրանց մի քանի խաղ այս մրցաշրջանի ընթացքում և կարող եմ ասել, որ ունեն բարձրակարգ խաղացողներ, իսկ թիմը խաղում է լավ ֆուտբոլ»: