Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության գործով կասկածյալը չի ընդունել իր մեղքը
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության գործով կասկածյալը՝ Տաջիկստանի քաղաքացի Սադիկ Օրտիկովը դատարանում չի ճանաչել մեղքը: Հայտնում է «Գազետ.ռու»-ն:
Քննության տվյալներով, նրա մոտից վերցրել են Մակարով տեսակի ատրճանակ, Ф-1 նռնակ, ենթադրվող պայթուցիկ սարք, փամփուշտներ:
Նա հայտարարել է, որ դրանք իրեն չեն պատկանում: Կասկածյալն ասել է, որ ինքը նույնիսկ բանակում չի ծառայել: Մոսկվա է եկել աշխատելու նպատակով: Քննիչները միջնորդել են նրան կալանավորել: Նա ազատազրկման մեջ կլինի մինչև հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: 51 մարդ մնում է հիվանդանոցներում:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգի տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Ծաղիկներ՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց
- Մոսկվայում կանցկացվի երթ նվիրված Սանկտ Պետերբուրգում զոհվածների հիշատակին
- Սանկտ Պետերբուրգում ԻՊ ձեռագիրն ակնհայտ է. արաբագետ
- ՌԴ գլխավոր դատախազությունը Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունը որակել է ահաբեկչություն ( լրացված)