Երևանի ավագանու ընտրությունները մոտ են. ուժերը դեռ չեն կողմնորշվել
ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան չանցած ուժերի մեծ մասը դեռևս չի որոշել՝ մասնակցելո՞ւ է արդյոք մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ։
Ինչպես Panorama.am-ի թղթակցին փոխանցեց Հայկական վերածնունդ կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը, քաղաքական ուժն այս առումով վերջնական որոշում դեռևս չի կայացրել։
«Ամենաուշը շաբաթ օրը պարզ կդառնա՝ ՀՎԿ-ն կմասնակից Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ։ Այդ օրը կկայանա նաև վարչության նիստը, որ ժամաակ էլ համապատասխան որոշում կընդունվի»,- ասաց նա։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը ևս տեղեկացրեց, որ կուսակցությունը նշված հարցի առնչությամբ հստակ որոշում չունի։ Հետաքրքրվեցիքն՝ կա կոնկրետ ժամկետ, մինչև երբ քաղաքական ուժը թեմայի շուրջ հայտարարություն կանի։ Զոյա Թադևոսյանը հորդորեց այդ հարցով դիմել կուսակցության փոխնախագահներից որևէ մեկին։ Հետևելով վերջինիս հորդորին՝ զանգահարեցինք Արամ Մանուկյանին։ Մեր զանգերը, սակայն, այդպես էլ անպատասխան մնացին։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը մշուշոտ է նաև խորհրդարան չանցած Հայաստանի կոմունիստական առաջադիմական կուսակցության համար։ Վերջինիս նախագահ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ դեռ չգիտի՝ կմասնակցե՞ն մոտալուտ ընտրություններին։
Ինչ վերաբերում է Ազատ դեմոկրատներ կուսակցությանը, ապա փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ձռնպահ մնաց այս պահին որևէ բան հայտնել, միայն տեղեկացրեց, որ կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների շուրջ հայտարարությամբ հանդես կգա վաղը։
Տեսակետ չհաջողվեց պարզել միայն «ՕՐՕ» դաշինքից։ Քաղաքական այդ միավորը ներկայացնող որևէ անձ մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին