
Հալեպահայերը պատրաստվում են Ծաղկազարդին. «Արևելք»
Հալեպահայ մի խումբ կանայք Նոր Գյուղ շրջանի հայահոծ թաղում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մաքրում են՝ վերակենդանացնելով Ծաղկազարդի նախօրեին եկեղեցին մաքրելու ավանդույթը: Այս մասին գրում է «Արևելք»-ը և հիշեցնում, որ եկեղեցին, որը երկար ժամանակ եղել է «չափավոր» ընդդիմադիրների թիրախում, փրկվել է ահաբեկչական մեծ հարձակումից:
Եկեղեցու գործունեությունը մինչ օրս շարունակվում է:
Նշենք, որ Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի (այս տարի՝ ապրիլի 9) նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: