Վերամշակող ընկերությունները շարունակում են պարտք մնալ 452.5 մլն դրամ
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող ընկերություններ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:
Այսօրվա դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են պարտավորությունները, իսկ մնացած 14 ընկերությունների չկատարված պարտավորությունները կազմում են 452.5 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Վերամշակող ընկերությունները գյուղացիներին 740.4 մլն դրամ պարտք են մարել
- Քաղցրաշենցիներին չմարված պարտքի գործը դատախազությունում է. Արտակ Սարգսյան
- Վերամշակող ընկերությունները պարտքերի մարման ժամանակացույցներ են կազմել
- Մեկ տարի առաջ մթերած խաղողի դիմաց գյուղացիներին գործարանները պարտք են 487 մլն դրամ
- Խաղողի գնման, մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում. Ռոբերտ Մակարյան
- Խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են. Իգնատի Առաքելյան
- Աղավնաձորցիները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի. Ն.Զոհրաբյան
- Աղավնաձորցիներից մթերված խաղողի պարտքի հարցը առաջիկա 15 օրում կլուծվի. վարչապետ
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Գյուղացիները պահանջում են մթերված խաղողի գումարը