Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցապայքարը եզրափակել են գերծանր (+105 կգ) քաշային տղամարդիկ, որոնց մեջ էին Հայաստանի ներկայացուցիչներ, Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Գոռ Մինասյանը երկամարտի 446 (211+235) կիլոգրամով նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, Ռուբեն Ալեքսանյանը 434 (190+244) կիլոգրամով դարձել է բրոնզե մեդալակիր:
Գոռը փոքր արծաթ է նվաճել նաև պոկում վարժությունում (211 կգ), իսկ Ռուբենը փոքր բրոնզ՝ հրումում (244 կգ):
Եվրոպայի չեմպիոն է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 467 կիլոգրամով:
Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում (տղամարդիկ և կանայք) Հայաստանը 11 մեդալով հանգրվանել է 5-րդ հորիզոնականում:
Հարակից հրապարակումներ`
- Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
- Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
- Իզաբելլա Յայլյանն անհաջող ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում